Հոդված 8. Համայնքային ծառայության դասային աստիճանները
Հոդված 8. Համայնքային ծառայության դասային աստիճանները
1. Համայնքային ծառայողներին շնորհվում են հետևյալ դասային աստիճանները.
ա) համայնքային ծառայության գլխավոր պաշտոններ`
- 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան,
- 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաև առավելագույն` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան,
- 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաև առավելագույն` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան.
բ) համայնքային ծառայության առաջատար պաշտոններ`
- 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև առավելագույն` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան,
- 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև առավելագույն` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան,
- 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև առավելագույն` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան.
գ) համայնքային ծառայության կրտսեր պաշտոններ`
- 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև առավելագույն` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան,
- 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 2-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև առավելագույն` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան,
- 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև առավելագույն` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 2-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան:
2. Համայնքային ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի խորհրդականի, ինչպես նաև համայնքային ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճանները շնորհում, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված դեպքերում զրկում է համապատասխան համայնքի ղեկավարը, իսկ մնացած դասային աստիճանները` համապատասխան համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարը:
2.1. Երևանի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համայնքային ծառայության գլխավոր խմբի, ինչպես նաև առաջատար խմբի առաջին ենթախմբի պաշտոններ զբաղեցնող համայնքային ծառայողներին համայնքային ծառայության դասային աստիճանները շնորհում, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված դեպքերում զրկում է վարչական շրջանի ղեկավարը:
3. Համայնքային ծառայության պաշտոնի նշանակման հետ միաժամանակ ծառայողին շնորհվում է համայնքային ծառայության համապատասխան դասային աստիճան, եթե նա չունի համայնքային ծառայության համապատասխան կամ ավելի բարձր դասային աստիճան:
Համայնքային ծառայողին իր զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված համայնքային ծառայության առավելագույն դասային աստիճանը շնորհվում է՝
- գլխավոր պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողին՝ համապատասխան դասային աստիճանն ստանալուց ոչ շուտ, քան չորս տարի, և ոչ ուշ, քան վեց տարի հետո,
- առաջատար պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողին՝ համապատասխան դասային աստիճանն ստանալուց ոչ շուտ, քան երեք տարի, և ոչ ուշ, քան հինգ տարի հետո,
- կրտսեր պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողին՝ համապատասխան դասային աստիճանն ստանալուց ոչ շուտ, քան երկու տարի, և ոչ ուշ, քան չորս տարի հետո:
Առաջին անգամ (բացառությամբ սույն օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված դեպքերի) համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող անձին համայնքային ծառայության համապատասխան դասային աստիճան շնորհվում է սույն օրենքով նախատեսված փորձաշրջանի ավարտից հետո` եռօրյա ժամկետում:
4. Համայնքային ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճանները համապատասխանում են համապատասխանաբար քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճաններին, համայնքային ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճանները` համապատասխանաբար քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճաններին, համայնքային ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճանները` համապատասխանաբար քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճաններին:
5. Քաղաքացիական ծառայության դասային աստիճան ունեցող անձին համայնքային ծառայության պաշտոնի առաջին անգամ նշանակելու հետ միաժամանակ շնորհվում է նրա քաղաքացիական ծառայության դասային աստիճանին համապատասխան համայնքային ծառայության դասային աստիճան, եթե նրա ունեցած քաղաքացիական ծառայության դասային աստիճանը ցածր չէ տվյալ պաշտոնի համար նախատեսված համայնքային ծառայության դասային աստիճանից, իսկ տվյալ պաշտոնի համար նախատեսված համայնքային ծառայության դասային աստիճանից ցածր քաղաքացիական ծառայության դասային աստիճան ունենալու դեպքում` համայնքային ծառայության տվյալ պաշտոնին համապատասխան համայնքային ծառայության դասային աստիճան: Քաղաքացիական ծառայության 1-ին կամ 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան ունեցող անձին համայնքային ծառայության պաշտոնի առաջին անգամ նշանակելու հետ միաժամանակ շնորհվում է համայնքային ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:
6. Սույն հոդվածի 1-ին մասում նշված համայնքային ծառայության առավելագույն դասային աստիճանները կարող են իջեցվել մեկ աստիճանով` միայն որպես սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ.1» կետով նախատեսված կարգապահական տույժի կիրառում:
7. Համայնքային ծառայողը դասային աստիճանից զրկվում է զբաղեցրած պաշտոնից սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «գ», «ժ», «ժա», «ժբ», «ժզ» և «ժթ» կետերով նախատեսված հիմքերով ազատվելու դեպքերում:
(8-րդ հոդվածը խմբ. 30.09.08 ՀՕ-172-Ն, լրաց. 19.05.09 ՀՕ-120-Ն, լրաց., փոփ., խմբ. 10.02.11 ՀՕ-53-Ն)