Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-07-04-ից մինչև 2004-03-11։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2004-03-11-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 6. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 2004-03-11ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 6. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

1. Պետական կազմակերպությունը ձեռնարկատիրական գործունեությամբ կարող է զբաղվել միայն օրենքով կամ հիմնադրի որոշմամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերում և գործունեության տեսակներով: Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով պետական կազմակերպությունը կարող է զբաղվել միայն լիցենզիայի հիման վրա:

2. Պետական կազմակերպության գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է նրա կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար: Պետական կազմակերպության շահույթի օգտագործման կարգը սահմանում է հիմնադիրը:

3. Ենթաօրենսդրական ակտերով չեն կարող պետական կազմակերպությանը տրվել այնպիսի իրավունքներ կամ արտոնություններ, որոնց հետևանքով պետական կազմակերպությունը կարող է ապրանքային շուկայում գերիշխող դիրք գրավել կամ խախտել տնտեսական մրցակցության մասին օրենսդրության այլ պահանջները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

4. (պարբերությունն ուժը կորցրել է 04.06.02 ՀՕ-357-Ն)

Պետական բյուջեով պետական կազմակերպության համար ուղղակիորեն նախատեսված միջոցների սահմաններում պետական կազմակերպության կողմից պետությանը մատուցվող ծառայությունների, աշխատանքների և ապրանքների գնումն իրականացվում է մեկ աղբյուրից գնումների կատարման ձևով: Պետական կազմակերպության կողմից պետությանն այլ ծառայություններ, աշխատանքներ կարող են մատուցվել կամ ապրանքներ իրացվել միայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:

5. Պետական կազմակերպությունը հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները վճարում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար նախատեսված կարգով ու չափով:

(6-րդ հոդվածը փոփ. 04.06.02 ՀՕ-357-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։