Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 18. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆԸ

1. Հիմնադրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում ձևավորվում է պետական կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմին:

Պետական կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի ձևավորման և գործունեության կարգը, նրա լիազորությունները սահմանվում են պետական կազմակերպության կանոնադրությամբ:

2. Պետական կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի անդամ կարող են լինել միայն ֆիզիկական անձինք: Պետական կազմակերպության գործադիր մարմնում նշանակված անձը չի կարող լինել կոլեգիալ կառավարման մարմնի անդամ: Նա իրավունք ունի կոլեգիալ կառավարման մարմնի նիստերին մասնակցել խորհրդակցական ձայնի իրավունքով:

3. Պետական կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի անդամների քանակական կազմը սահմանվում է պետական կազմակերպության կանոնադրությամբ, բայց չի կարող 3 հոգուց պակաս լինել:

4. Պետության հիմնադրած՝ բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող պետական կազմակերպության կամ գիտական կազմակերպության կառավարման մարմինները ձևավորվում են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան։

Հանրակրթական կրթական ծրագրեր իրականացնող պետական կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի անդամների ոչ պակաս, քան քսան տոկոսը պետք է կազմեն աշակերտների ծնողները, որոնց ընտրում են նրանց ինքնակառավարման մարմինների ընդհանուր ժողովները:

Այլ բնագավառների պետական կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի անդամների ոչ պակաս, քան քսան տոկոսը պետք է կազմեն պետական կազմակերպության աշխատավորական կոլեկտիվի անդամները, որոնց ընտրում են աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովները:

(18-րդ հոդվածը փոփ. 22.05.24 ՀՕ-253-Ն, խմբ. 11.09.25 ՀՕ-288-Ն)

(22.05.24 ՀՕ-253-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։