Հոդված 6. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 6. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
1. Պետական կազմակերպությունը ձեռնարկատիրական գործունեությամբ կարող է զբաղվել միայն օրենքով կամ հիմնադրի որոշմամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերում և գործունեության տեսակներով: Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով պետական կազմակերպությունը կարող է զբաղվել միայն լիցենզիայի հիման վրա:
2. Պետական կազմակերպության գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է նրա կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար: Պետական կազմակերպության շահույթի օգտագործման կարգը սահմանում է հիմնադիրը:
3. Ենթաօրենսդրական ակտերով չեն կարող պետական կազմակերպությանը տրվել այնպիսի իրավունքներ կամ արտոնություններ, որոնց հետևանքով պետական կազմակերպությունը կարող է ապրանքային շուկայում գերիշխող դիրք գրավել կամ խախտել տնտեսական մրցակցության մասին օրենսդրության այլ պահանջները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
4. (պարբերությունն ուժը կորցրել է 04.06.02 ՀՕ-357-Ն)
Պետական բյուջեով պետական կազմակերպության համար ուղղակիորեն նախատեսված միջոցների սահմաններում պետական կազմակերպության կողմից պետությանը մատուցվող ծառայությունների, աշխատանքների և ապրանքների գնումն իրականացվում է մեկ աղբյուրից գնումների կատարման ձևով: Պետական կազմակերպության կողմից պետությանն այլ ծառայություններ, աշխատանքներ կարող են մատուցվել կամ ապրանքներ իրացվել միայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:
5. Պետական կազմակերպությունը հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները վճարում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար նախատեսված կարգով ու չափով:
(6-րդ հոդվածը փոփ. 04.06.02 ՀՕ-357-Ն)