Հոդված 7. Պետական ծառայության պաշտոնների դասակարգումը
Հոդված 7. Պետական ծառայության պաշտոնների դասակարգումը
1. Պետական ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի՝ ելնելով այդ պաշտոններն զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման պահանջի, ինչպես նաև գիտելիքների և հմտությունների անհրաժեշտ մակարդակից:
2. Պետական ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.
1) պետական ծառայության բարձրագույն պաշտոններ.
2) պետական ծառայության գլխավոր պաշտոններ.
3) պետական ծառայության առաջատար պաշտոններ.
4) պետական ծառայության կրտսեր պաշտոններ:
3. Պետական ծառայության բարձրագույն պաշտոնների խումբը դասակարգվում է 1-ին և 2-րդ ենթախմբերի, իսկ պետական ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերը դասակարգվում են 1-ին, 2-րդ և 3-րդ ենթախմբերի: Պետական ծառայության պաշտոնների խմբերում 1-ին ենթախումբը տվյալ խմբի բարձրագույն ենթախումբն է: