Գլուխ 3 · ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼԸ
Հոդված 16. Պետական ծառայության պաշտոնի նշանակումը
Հոդված 16. Պետական ծառայության պաշտոնի նշանակումը
1. Պետական ծառայության պաշտոնում նշանակվող անձն անփոփոխելի է, բացառությամբ սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված դեպքերի:
2. Պետական ծառայության բարձրագույն պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է Ազգային ժողովի նախագահը:
3. Պետական ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է Աշխատակազմի ղեկավարը:
4. Պետական ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է մինչև վեց ամիս փորձաշրջանով՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:
(16-րդ հոդվածը լրաց. 26.05.11 ՀՕ-189-Ն)