Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 4. Սույն օրենքի գործողության ոլորտը
Հոդված 4. Սույն օրենքի գործողության ոլորտը
1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է պետական ծառայողների վրա:
2. Սույն օրենքի իմաստով Ազգային ժողովի պատգամավորների վճարովի հիմունքներով աշխատող օգնականները, Աշխատակազմի ղեկավարի խորհրդականները և օգնականները, Ազգային ժողովի խմբակցությունների և պատգամավորական խմբերի փորձագետները (մասնագետները) չեն համարվում պետական ծառայողներ: Այս անձանց աշխատանքային ստաժը համարվում է պետական կառավարման ոլորտի ստաժ: