Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-05-18-ից մինչև 2026-07-27։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ

Հոդված 37. Պետական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու որոշումը դատական կարգով բողոքարկելը

գործել է մինչև 2026-07-27Բացել ARLIS-ում

Հոդված 37. Պետական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու որոշումը դատական կարգով բողոքարկելը

1. Պետական ծառայողն իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու (այդ թվում` պետական ծառայության պաշտոնից ազատելու) որոշումը կարող է բողոքարկել դատական կարգով:

2. Պետական ծառայության պաշտոնից ազատելու որոշումն անվավեր ճանաչվելու դեպքում պետական ծառայողը վերականգնվում է իր պաշտոնում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, և հարկադիր պարապուրդի դիմաց ստանում է հատուցում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։