Գլուխ 2 · ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ
Հոդված 9. Պետական ծառայության պաշտոնների անվանացանկը, պետական ծառայության պաշտոնների անձնագրերը և Աշխատակազմի հաստիքացուցակը հաստատելը
Հոդված 9. Պետական ծառայության պաշտոնների անվանացանկը, պետական ծառայության պաշտոնների անձնագրերը և Աշխատակազմի հաստիքացուցակը հաստատելը
1. Պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատում է Ազգային ժողովի նախագահը` պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու իրավական հիմքի առաջացման պահից մեկ ամսվա ընթացքում:
2. Պետական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատում է Ազգային ժողովի նախագահը:
3. Աշխատակազմի հաստիքացուցակը Ազգային ժողովի նախագահի կողմից հաստատվում է պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելուց հետո՝ 15-օրյա ժամկետում: