Գլուխ 7 · ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
Հոդված 39. Պետական ծառայության ղեկավարման մարմինը
Հոդված 39. Պետական ծառայության ղեկավարման մարմինը
1. Պետական ծառայության ղեկավարման մարմինը Աշխատակազմի ղեկավարն է, որն ի պաշտոնե Ազգային ժողովի գլխավոր քարտուղարն է:
2. Աշխատակազմի ղեկավարի պաշտոնը հայեցողական պաշտոն է: Աշխատակազմի ղեկավարին պաշտոնում նշանակում և պաշտոնից ազատում է Ազգային ժողովի նախագահը:
3. Աշխատակազմի ղեկավարի լիազորությունները սահմանվում են սույն oրենքով, այլ oրենքներով, Աշխատակազմի կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:
(39-րդ հոդվածը խմբ. 26.05.11 ՀՕ-189-Ն)