Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-01-18-ից մինչև 2018-03-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ, նյութական ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ

Հոդված 43.1. ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՁևԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ և ԿԱՐԳԸ

գործել է մինչև 2018-03-31Բացել ARLIS-ում

Հոդված 43.1. ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՁևԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ և ԿԱՐԳԸ

Սույն օրենքի 43-րդ հոդվածում նշված խրախուսման ձևերը կիրառում է վերադաս մաքսային մարմնի ղեկավարը մաքսային ծառայողի անմիջական ղեկավարի գրավոր միջնորդագրի հիման վրա, իսկ նույն հոդվածի առաջին մասի 1-ին կետի առաջին, երկրորդ և հինգերորդ թվարկումներում նշված խրախուսման ձևերը կարող է կիրառել նաև մաքսատան պետը: Ընդ որում, «կարգապահական տույժի վաղաժամկետ հանում» խրախուսման ձևը մաքսատան պետի կողմից կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ կարգապահական տույժը կիրառվել է մաքսատան պետի կողմից:

(43.1-րդ հոդվածը լրաց. 11.04.03 ՀՕ-539-Ն, փոփ., լրաց. 24.12.04 ՀՕ-71-Ն)

ՀՈԴՎԱԾ 44. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

1. Ծառայողական կարգապահությունը խախտելու համար մաքսային ծառայողների նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական հետևյալ տույժերը.

1) դիտողություն.

2) նկատողություն.

3) խիստ նկատողություն.

4) հատուկ կոչման իջեցում, բայց երկու աստիճանից ոչ ավելի.

5) մաքսային ծառայողի պաշտոնի իջեցում, բայց մեկ աստիճանից ոչ ավելի.

6) նյութական պատասխանատվության կիրառում.

7) մաքսային ծառայության պաշտոնից ազատում:

2. Սույն հոդվածի առաջին մասով սահմանված կարգապահական տույժերը կիրառում է վերադաս մաքսային մարմնի ղեկավարը, իսկ սույն հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կարող է կիրառել նաև մաքսատան պետը:

3. Սույն հոդվածի առաջին մասի 4-7-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կիրառվում են սահմանված կարգով անցկացված ծառայողական քննության արդյունքների հիման վրա վերադաս մաքսային մարմնի ծառայողական քննության հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

(44-րդ հոդվածը խմբ. 11.04.03 ՀՕ-539-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։