Հոդված 43.1. ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՁևԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ և ԿԱՐԳԸ
Հոդված 43.1. ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՁևԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ և ԿԱՐԳԸ
(հոդվածն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-18-Ն)
(21.01.20 ՀՕ-18-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
ՀՈԴՎԱԾ 44. Մաքսային ծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը
1. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով մաքսային ծառայողների նկատմամբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգապահական տույժերը:
2. Մաքսային ծառայողի նկատմամբ կարող է կիրառվել նաև կոչման իջեցում մեկ աստիճանով կարգապահական տույժը` ծառայության ամբողջ ընթացքում միայն մեկ անգամ` կոչումը շնորհած պաշտոնատար անձի կողմից:
3. Մաքսային ծառայողների նկատմամբ կարգապահական տույժ կիրառում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը: Մաքսային մարմնի ղեկավարի հրամանով որոշ կարգապահական տույժերի նշանակման լիազորությունը կարող է պատվիրակվել այլ պաշտոնատար անձանց:
(44-րդ հոդվածը խմբ. 11.04.03 ՀՕ-539-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-263-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-18-Ն)
(21.01.20 ՀՕ-18-Ն օրենքն ունի անցումային դրույթ)