Հոդված 41.2. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԱՃԸ
Հոդված 41.2. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԱՃԸ
1. Մաքսային ծառայության պաշտոններում մաքսային ծառայողի անընդմեջ աշխատանքի համար սահմանվում է աշխատավարձի բնականոն աճ` սույն օրենքի 41.1-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետում տրված աղյուսակին համապատասխան:
2. Հիմնական աշխատավարձի բնականոն աճը յուրաքանչյուր սանդղակի ներսում իրականացվում է աղյուսակի համաձայն, հետևյալ կարգով.
1) աշխատավարձի 1-4-րդ մակարդակների համար կատարվում է անցում հաջորդ մակարդակին տարին մեկ անգամ.
2) աշխատավարձի 5-7-րդ մակարդակների համար կատարվում է անցում հաջորդ մակարդակին յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ.
3) աշխատավարձի 8-10-րդ մակարդակների համար կատարվում է անցում հաջորդ մակարդակին յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ.
4) աշխատավարձի 11-րդ մակարդակից աշխատավարձը մնում է անփոփոխ.
5) անցումը աշխատավարձի 4-րդ մակարդակից 5-րդին, 7-րդ մակարդակից 8-րդին և 10-րդ մակարդակից 11-րդին կատարվում է համապատասխանաբար` սույն հոդվածի երկրորդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված ժամկետներում:
3. Տվյալ պաշտոնում մաքսային ծառայողի հիմնական աշխատավարձի բնականոն աճը կիրառվում է մաքսային ծառայողի հիմնական աշխատավարձի գործող մակարդակի նկատմամբ:
4. Մաքսային ծառայողի հիմնական աշխատավարձի հերթական անցումը հաջորդ մակարդակին իրականացվում է այդ իրավունքի ծագմանը հաջորդող ամսվա մեկից:
(41.2-րդ հոդվածը լրաց. 11.04.03 ՀՕ-539-Ն, փոփ. 24.12.04 ՀՕ-71-Ն)