Հոդված 51.1
Հոդված 51.1.
Դիվանագիտական դպրոցը
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը (այսուհետ` Դիվանագիտական դպրոց), սույն օրենքին և իր կանոնադրության նպատակներին համապատասխան, կազմակերպում է`
1) դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց մասնագիտական վերապատրաստումը.
2) դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անձանց պատրաստումը.
3) այլ մասնագիտացված դասընթացներ և կրթական ծրագրեր:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված անձինք, Դիվանագիտական դպրոցի կանոնադրության համաձայն հաստատված` գնահատման կարգին համապատասխան, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի սահմանած բարձր ցուցանիշներ ունենալու դեպքում կցորդի պաշտոնի են նշանակվում առանց սույն օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված մրցույթի:
3. Դիվանագիտական դպրոցը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող պետական ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող իրավաբանական անձ է:
4. Դիվանագիտական դպրոցի գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, իր կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով:
5. Դիվանագիտական դպրոցը ֆինանսավորվում է պետական բյուջեից` առանձին բյուջետային տողով և օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
6. Դպրոցի տնօրենի պաշտոնում դիվանագետի նշանակման դեպքում այդ պաշտոնում աշխատելու ժամկետը ներառվում է դիվանագիտական ծառայության ստաժում:
(51.1-ին հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-28-Ն)
(գլուխը լրաց. 22.12.10 ՀՕ-28-Ն)