Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 19 խմբագրությունԲացել ARLIS-ում
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2011-02-05-ից մինչև 2012-05-31։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Գլուխ 10.1 · ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ

Հոդված 51.1

գործել է մինչև 2012-05-31Բացել ARLIS-ում

Հոդված 51.1.

Դիվանագիտական դպրոցը

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը (այսուհետ` Դիվանագիտական դպրոց), սույն օրենքին և իր կանոնադրության նպատակներին համապատասխան, կազմակերպում է`

1) դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց մասնագիտական վերապատրաստումը.

2) դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անձանց պատրաստումը.

3) այլ մասնագիտացված դասընթացներ և կրթական ծրագրեր:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված անձինք, Դիվանագիտական դպրոցի կանոնադրության համաձայն հաստատված` գնահատման կարգին համապատասխան, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի սահմանած բարձր ցուցանիշներ ունենալու դեպքում կցորդի պաշտոնի են նշանակվում առանց սույն օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված մրցույթի:

3. Դիվանագիտական դպրոցը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող պետական ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող իրավաբանական անձ է:

4. Դիվանագիտական դպրոցի գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, իր կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով:

5. Դիվանագիտական դպրոցը ֆինանսավորվում է պետական բյուջեից` առանձին բյուջետային տողով և օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

6. Դպրոցի տնօրենի պաշտոնում դիվանագետի նշանակման դեպքում այդ պաշտոնում աշխատելու ժամկետը ներառվում է դիվանագիտական ծառայության ստաժում:

(51.1-ին հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-28-Ն)

(10.1-ին գլուխը լրաց. 22.12.10 ՀՕ-28-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։