Հոդված 9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը և նրա տեղակալը
Հոդված 9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը և նրա տեղակալը
(վերնագիրը լրաց. 15.06.22 ՀՕ-256-Ն)
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնը դիվանագիտական ծառայության պաշտոն է: Գլխավոր քարտուղարն ի պաշտոնե ապահովում է դիվանագիտական ծառայության շարունակականությունը, համակարգում է արտաքին գործերի նախարարության ենթակա մարմինների, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների և արտաքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների միջև փոխգործակցությունը, ինչպես նաև իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված՝ պետական մարմնի գլխավոր քարտուղարին վերապահված լիազորությունները:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը նշանակվում է վարչապետի կողմից՝ արտաքին գործերի նախարարի առաջարկությամբ՝ արտաքին գործերի նախարարության համակարգում առնվազն հինգ տարվա դիվանագիտական ծառայության ստաժ և բարձրագույն դիվանագիտական աստիճան ունեցող անձանց թվից:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի՝ սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված լիազորությունների իրականացման հետ առնչվող հարցերը սահմանվում են արտաքին գործերի նախարարության կանոնադրությամբ:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարն ունի տեղակալ, որը քաղաքացիական ծառայող է:
(9-րդ հոդվածը լրաց., փոփ. 15.06.22 ՀՕ-256-Ն, խմբ. 14.07.22 ՀՕ-279-Ն)
(15.06.22 ՀՕ-256-Ն օրենքն ունի անցումային դրույթ)