Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԱՆՎՏԱՆԳ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ 5-11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

Հ Ր Ա Մ Ա Ն

«28» հուլիսի 2026 թ. N 78-Ն

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԱՆՎՏԱՆԳ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ 5-11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Հաստատել Հանրակրթական ուսումնական հաստատություններում «Անվտանգ կենսագործունեություն» առարկայի 5-11-րդ դասարանների առարկայական ծրագրերը՝ համաձայն հավելվածի։

2. Սահմանել, որ «Անվտանգ կենսագործունեություն» առարկայի ներդրումն իրականացվում է փուլային եղանակով՝

1) 2026-2027 ուսումնական տարվանից՝ 5-րդ և 10-րդ դասարաններում.

2) 2027-2028 ուսումնական տարվանից՝ 5-րդ, 6-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում.

3) 2028-2029 ուսումնական տարվանից՝ 5-րդ, 6-րդ, 7-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում.

4) 2029-2030 ուսումնական տարվանից՝ 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում.

5) 2030-2031 ուսումնական տարվանից՝ 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում։

3. Սահմանել, որ մինչև «Անվտանգ կենսագործունեություն» առարկայի փուլային ներդրման ավարտը հաստատություններում դասավանդվելու է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Նախարար՝

7/28/2026

Ժ. ԱնդրեասՅԱՆ

Հավելված

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և

սպորտի նախարարի 2026 թվականի

հուլիսի 28-ի N 78-Ն հրամանի

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԱՆՎՏԱՆԳ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ 5-11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 օգոստոսի 2026 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։