Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 68-Ն, ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 88-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 43-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

Հ Ր Ա Մ Ա Ն

«28» հուլիսի 2026 թ. N 70-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 68-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 88-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 43-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը և 33-րդ, 34-րդ հոդվածների 1-ին մասերը՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի նոյեմբերի 30-ի՝ «Հանրակրթական ուսումնական հաստատությունների 7-րդ և 10-րդ դասարանների «Արվեստ» ինտեգրված առարկայի ծրագրերը հաստատելու մասին» N 68-Ն և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի հուլիսի 3-ի՝ «Հանրակրթական ուսումնական հաստատությունների 8-րդ և 11-րդ դասարանների «Արվեստ» ինտեգրված առարկայի ծրագրերը հաստատելու մասին» N 88-Ն հրամանները։

2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մայիսի 7-ի՝ «Հանրակրթական ուսումնական հաստատությունների 9-րդ և 12-րդ դասարանների «Արվեստ» ինտեգրված առարկայի ծրագրերը հաստատելու մասին» N 43-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝

«Հանրակրթական ուսումնական հաստատություններում «Արվեստ-արհեստ» ուսումնական բնագավառի «Արվեստ» ինտեգրված դասընթացի ծրագրերը (7-12-րդ դասարաններ) հաստատելու մասին».

2) 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝

«1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատություններում «Արվեստ-արհեստ» ուսումնական բնագավառի «Արվեստ» ինտեգրված դասընթացի ծրագրերը (7-12-րդ դասարաններ)՝ համաձայն հավելվածի:».

3) Հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելվածի:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Նախարար՝

7/28/2026

Ժ. ԱնդրեասՅԱՆ

Հավելված

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և

սպորտի նախարարի 2026 թվականի

հուլիսի 28-ի N 70-Ն հրամանի

«Հավելված

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և

սպորտի նախարարի 2024 թվականի

մայիսի 7-ի N 43-Ն հրամանի»:

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԱՐՎԵՍՏ-ԱՐՀԵՍՏ» ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ «ԱՐՎԵՍՏ» ԻՆՏԵԳՐՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳՐԵՐ (7-12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐ)

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 օգոստոսի 2026 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։