Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 794-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 503-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 794-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 01533153) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի սեպտեմբերի 30-ի «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Կենտրոնի կառուցում» ծրագրի մասին» N 794-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Դը Հոռեկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02643751) 2026 թվականի հուլիսի 2-ին կնքված՝ N 300626DEM պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է խոհանոցային սարքավորումների ձեռքբերում` 28,188,032 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Ջի-Էս-Սի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02258906) 2026 թվականի հունիսի 4-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է թվային տեսահսկման համակարգի սարքավորումների ձեռքբերում՝ 5,587,388 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Սմարթ Թեչ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ՝ 04236379) և «ՕՍՏ-ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ՝ 06805072) հետ 2026 թվականի հուլիսի 15-ին կնքված՝ եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է անխափան սնուցման սարքերի ձեռքբերում՝ 20,224,031.25 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

13.08.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։