Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1505-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 օգոստոսի 2026 թվականի N 1186-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1505-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 30-ի «Գույք նվիրաբերելու մասին» N 1505-Ա որոշման 2-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ա. գույքի վերակառուցման, բարեկարգման, վերազինման նպատակով սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո 5 տարվա ընթացքում հիմնադրամի կողմից կիրականացվի 1,800,000,000.0 դրամի ներդրում՝

1-ին տարվա համար նախատեսված ներդրումային ծախսերը՝ 29,000,000.0 դրամ.

2-րդ տարվա համար նախատեսված ներդրումային ծախսերը՝ 75,000,000.0 դրամ.

3-րդ տարվա համար նախատեսված ներդրումային ծախսերը՝ 207,000,000.0 դրամ.

4-րդ տարվա համար նախատեսված ներդրումային ծախսերը՝ 457,000,000.0 դրամ.

5-րդ տարվա համար նախատեսված ներդրումային ծախսերը՝ 1,032,000,000.0 դրամ,»։

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի (այսուհետ՝ հիմնադրամ) տնօրենի հետ կնքել 2025 թվականի նոյեմբերի 14-ին կնքված «Պետական գույքի նվիրաբերության» N ՆԲ-44/025 պայմանագրում սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր՝ համաձայնագրում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման հիմնադրամի միջոցների հաշվին։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

13.08.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։