«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 մարտի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 մարտի 2006 թվականի N 252-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման N 5 հավելվածի N 15 աղյուսակում կատարել փոփոխություններ և լրացում` համաձայն հավելվածի։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2006 թ. մարտի 10
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
մարտի 9-ի N 252-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 15 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԸ
(հազ.դրամ)
Բյուջետային
ծախսերի գործառական դասակարգման Ծրագրերի և կատարողների անվանումները Ցուցանիշների փոփոխությունները
(բացասական նշանով նշված են հատկացումներից պակասեցվող, իսկ դրական նշանով` ավելացվող գումարները)
առաջին
եռամսյակ առաջին
կիսամյակ ինն ամիս տարի
խումբը ենթա-
խումբը
1 2 3 4 5 6 7
ԸՆԴԱՄԵՆԸ 0.0 0.0 0.0 0.0
այդ թվում`
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
այդ թվում`
10 05 05. Սահմանային հսկիչ կետերի կառուցում 0.0 0.0 0.0 0.0
այդ թվում`
Մեղրու սահմանային հսկիչ կետի կառուցում 0.0 -12640.0 -37920.0 -63200.0
Գոգավանի սահմանային հսկիչ կետի կառուցում 0.0 +12640,0 +37920,0 +63200,0
10 05 06. Գյուղատնտեսական նշանակության այլ օբյեկտների հիմնանորոգում 0.0 0.0 0.0 0.0
այդ թվում`
ՀՀ Արարատի մարզի անասնաբուժական մարզային կենտրոն`
ք. Արտաշատ 0.0 0,0 0,0 -400,0
ՀՀ Արմավիրի մարզի անասնաբուժական մարզային կենտրոն`
ք. Արմավիր 0.0 +1250,0 +4000,0 +4150,0
ՀՀ Արագածոտնի մարզի անասնաբուժական մարզային կենտրոն`
ք. Աշտարակ 0.0 +500,0 +1000,0 +1100,0
ՀՀ Շիրակի մարզի անասնաբուժական մարզային կենտրոն`
ք. Գյումրի 0.0 0,0 0,0 -650,0
ՀՀ Լոռու մարզի անասնաբուժական մարզային կենտրոն`
ք. Վանաձոր 0.0 +700,0 +2250,0 +2450,0
ՀՀ Վայոց ձորի մարզի անասնաբուժական մարզային կենտրոն`
ք. Վայք 0.0 -3500,0 -14500.0 -15000,0
ՀՀ Սյունիքի մարզի անասնաբուժական մարզային կենտրոն`
ք. Գորիս 0.0 +350,0 +1500,0 +3100,0
ՀՀ Տավուշի մարզի անասնաբուժական մարզային կենտրոն`
ք. Իջևան 0.0 +350,0 +3250,0 +3500,0
ՀՀ Կոտայքի մարզի անասնաբուժական մարզային կենտրոն`
ք. Հրազդան 0.0 +350,0 +2500,0 +2800,0
ՀՀ Գեղարքունիքի մարզի անասնաբուժական մարզային կենտրոն`
ք. Գավառ 0.0 0,0 0,0 -1050,0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան