ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
30 մարտի 2023 թ. N 44-Ն
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՄԱՅՐԵՆԻ» 1-6-ՐԴ, «ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ» 7-12-ՐԴ, «ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» 7-9-ՐԴ ԵՎ «ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» 10-12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
Հրամայում եմ
1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատություններում «Մայրենի» 1-6-րդ, «Հայոց լեզու» 7-12-րդ, «Գրականություն» 7-9-րդ և «Հայ գրականություն» 10-12-րդ դասարանների առարկայական չափորոշիչը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար`
Ժ. Անդրեասյան
Հավելված
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի
և սպորտի նախարարի 2023 թվականի
մարտի 30-ի N 44-Ն հրամանի
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՄԱՅՐԵՆԻ» 1-6-ՐԴ, «ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ» 7-12-ՐԴ, «ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» 7-9-ՐԴ ԵՎ «ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» 10-12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ
(հավելվածը խմբ. 28.07.26 N 52-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 ապրիլի 2023 թվական: