Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի N 03-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«11» օգոստոս 2026 թ. N 60-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի N 03-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.

Հրամայում եմ`

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի հունվարի 21-ի «Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության, ինչպես նաև այլ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման չափորոշիչը հաստատելու մասին» N 03-Ն հրամանի հավելվածի 3-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերը շարադրել նոր խմբագրությամբ.

«3) «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերություն` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր և Փամբակ համայնքների բնակիչների համար․

4) «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերություն` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան և Քաջարան համայնքների բնակիչների համար․»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

11.08.2026 Ա. ԱվանեսՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։