ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մարտի 2026 թվականի թիվ 25 քաղ. Մոսկվա
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՏԵՂԵԿԱԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ և 7-րդ կետերին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» հիմնադրույթով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 185 որոշմամբ հաստատված՝ Հետազոտությունների (փորձարկումների) և չափումների տեսակների տեղեկագրքում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ՝ Բ. Սուլթանով
ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2026 թվականի մարտի 3-ի
թիվ 25 որոշման
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
հետազոտությունների (փորձարկումների) և չափումների տեսակների տեղեկագրքում կատարվող
1. I բաժնում՝
ա) «060» ծածկագրով դիրքում՝
«060070» ծածկագրով դիրքում երրորդ սյունակում տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«պոտենցիալների կոնտակտային տարբերության մեթոդ»
«060070» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
«060075 ուլտրաձայնային հսկողության կոնտակտային մեթոդ»
«060080» ծածկագրով դիրքը հանել.
«060210» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
«060215 ջերմային մեթոդ (ջերմային հսկողություն)»
«060220» ծածկագրով դիրքը հանել.
բ) «070» ծածկագրով դիրքում՝
«070040» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
«070045 թրթռման փորձարկում՝ մի քանի տիպերի ներգործության վերարտադրությամբ»
«070100» ծածկագրով դիրքը հանել.
գ) «090» ծածկագրով դիրքում «090040» ծածկագրով դիրքում երրորդ սյունակի տեքստը լրացնել «(տաքացման փորձարկում)» բառերով․
դ) «110» ծածկագրով դիրքում՝
«110000» ծածկագրով դիրքը հանել.
լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր՝
«110010 էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ կայունության (խանգարումակայունության) հետազոտություններ (փորձարկումներ)
110020 էլեկտրամագնիսական խանգարումների/էլեկտրամագնիսական էմիսիայի (էլեկտրամագնիսական խանգարումների աղբյուրից էմիսիայի (խանգարումաէմիսիայի)) հետազոտություններ (փորձարկումներ)»․
ե) «130» ծածկագրով դիրքում՝
«130010» ծածկագրով դիրքից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
130005 լույսի աղբյուրների և լուսային/լուսավորման սարքերի օպտիկական պարամետրերի որոշում»
«130020» ծածկագրով դիրքը հանել.
զ) «230» ծածկագրով դիրքում «230010» ծածկագրով դիրքում երրորդ սյունակի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«պարամետրերի չափում/օգտակար գործողության գործակցի հաշվարկ»
է) «270» ծածկագրով դիրքում՝ «270235» ծածկագրով դիրքում երրորդ սյունակի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ռենտգենաֆլյուորեսցենտային մեթոդ»․
ը) «290» ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«290 Էլեկտրաֆիզիկական (էլեկտրատեխնիկական) հետազոտություններ (փորձարկումներ)
290010 կորստի հոսանքի չափում
290020 լարման մասով դինամիկական գերբեռնվածության փորձարկում
290030 անվանական հոսանքից շեղումների փորձարկում
290040 անվանական սպառվող հզորությունից շեղումների փորձարկում
290050 այն սարքերի փորձարկում, որոնք պարունակում են տրանսֆորմատորից սնուցվող շղթաներ՝ դրանց գերբեռնվածությունը պաշտպանելու համար
290060 էլեկտրական ամրության (մեկուսիչի ծակման) փորձարկում
290070 փորձարկում աշխատանքի անբնականոն ռեժիմի պայմաններում
290080 հոսանքատար մասերին հասանելիությունից պաշտպանության փորձարկում
290999 էլեկտրաֆիզիկական (էլեկտրատեխնիկական) հետազոտությունների (փորձարկումների) այլ մեթոդներ»․
«290000» ծածկագրով դիրքը հանել.
թ) «290» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «300» և «310» ծածկագրերով դիրքեր՝
«300 Հետազոտություններ (փորձարկումներ) էներգետիկական արդյունավետության պահանջների (ցուցանիշների) մասով
300000 հետազոտությունների (փորձարկումների) մեթոդներ էներգետիկական արդյունավետության պահանջների (ցուցանիշների որոշման) մասով՝ առանց ճշգրտելու
310 Հետազոտություններ (փորձարկումներ) էլեկտրական արտադրատեսակների մեջ վտանգավոր (կանոնակարգվող) նյութերի պարունակության մակարդակը որոշելու համար
310010 ատոմային կլանման սպեկտրաչափում ԱԿՍ (AAS)
310020 ատոմային կլանման սպեկտրաչափում «սառը գոլորշու» մեթոդով CV-AAS
310030 ատոմային կլանման սպեկտրաչափում ջերմային քայքայման մեթոդով (ոսկու հետագա ամալգամացմամբ) TD(G)-AAS
310040 ատոմային ֆլուորեսցենտային սպեկտրաչափում «սառը գոլորշու» մեթոդով CV-AFS
310050 բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրում՝ ուլտրամանուշակագույն HPLC-UV
310060 գազային քրոմատագրում՝ զանգվածասպեկտրաչափում GC-MS
310070 իոնային քրոմատագրում IC
310080 այրման արգասիքների իոնային քրոմատագրում C-IC
310090 գունաչափական մեթոդ
310100 զանգվածասպեկտրաչափում՝ ինդուկտիվ կապված պլազմայով ICP-MS
310110 զանգվածասպեկտրաչափում իոնի միացմամբ IAMS
310120 պիրոլիտիկ գազային քրոմատագրման մեթոդ՝ ջերմային դեսորբմամբ (կլանվածքազատմամբ) զանգվածասպեկտրաչափում Py/TD-GC-MS
310130 օպտիկական էմիսիոն սպեկտրաչափում՝ ինդուկտիվ կապված պլազմայով ICP-OES
310140 ռենտգենային ֆլուորեսցենտային վերլուծություն ՌՖՎ (XRF)
310999 էլեկտրական արտադրատեսակների մեջ վտանգավոր (կանոնակարգվող) նյութերի պարունակության մակարդակը որոշելու համար հետազոտությունների (փորձարկումների) այլ մեթոդներ»։
2. II բաժնում՝
ա) 5-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5․ Նշագիրը ՄՏ 047-2026 (խմբ. 1)»․
բ) 22-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«22․ Փոփոխությունները 20 թվականի,
հաշվի առնելով փոփոխությունները վստահելի աղբյուրներում՝ տեղեկագրքի մանրամասնեցված տեղեկություններում կատարվել են փոփոխություններ.
փոփոխությունները կատարվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2026 թվականի մարտի 3-ի թիվ 25 որոշմամբ»։
3. III բաժնի աղյուսակում 1.3.3.1 դիրքում երկրորդ սյունակի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ամսաթվի նշագիրը՝ ISO 8601 ստանդարտների սերիային համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով»։
4. Հետազոտությունների (փորձարկումների) և չափումների տեսակների տեղեկագրքի վարման կարգի հավելվածի աղյուսակում՝
երկրորդ սյունակի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Էլեկտրաֆիզիկական (էլեկտրատեխնիկական) հետազոտություններ (փորձարկումներ)».
լրացնել հետևյալ բովանդակությամբ «300» և «310» ծածկագրերով դիրքեր՝
«300 Հետազոտություններ (փորձարկումներ) էներգետիկական արդյունավետության պահանջների (ցուցանիշների) մասով
էներգասպառող սարքվածքների էներգետիկական արդյունավետության (էներգասպառման խնայողականության) պարամետրերի (ցուցանիշների) չափումների (հաշվարկի) մեթոդներ՝ կանոնակարգված պայմաններում, ինչպես նաև արտադրանքի շահագործման ընթացքում ստացված՝ էներգասպառման (էներգաարդյունավետության) վերաբերյալ վիճակագրական տվյալների մշակման հիման վրա
310 Հետազոտություններ (փորձարկումներ) էլեկտրատեխնիկական արտադրատեսակների մեջ վտանգավոր (կանոնակարգված) նյութերի պարունակության մակարդակը որոշելու համար
չափումների մեթոդներ, որոնք կիրառվում են էլեկտրատեխնիկական արտադրատեսակների մեջ կանոնակարգված նյութերի առկայությունը կամ քանակը գնահատելու/որոշելու համար»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական: