ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 524-Ա
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՏԱՎԱԶ-ՓՅՈՒՆԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԿԱՄՐՋԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող` 200,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Արտավազ-Փյունիկ բնակավայրում կամրջի վերակառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
19.08.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 524-Ա որոշման
«ԱՐՏԱՎԱԶ-ՓՅՈՒՆԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԿԱՄՐՋԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
1. Ծրագրի նպատակը Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Արտավազ-Փյունիկ բնակավայրում կամրջի վերակառուցումը ուղղակիորեն կապահովի երեխաների հասանելիությունը «Շին Շողիկ» ճամբար:
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակները Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից:
3. Բարեգործը Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցություն (ԱՄՆ, Նյու Ջերսի, Փարամուս, 31 Ուեսթ Սենչյուրի Րոուդ)
4. Ծրագիրը կատարողը Ամերիկայի հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղ (ՀՎՀՀ՝ 00032803, իրավաբանական հասցե` ք. Երևան, Նիկոլ Դուման 22, գործունեության հասցե` ք. Երևան, Մարշալ Բաղրամյան 18)
5. Ծրագրի իրականացման վայրը, բնագավառը Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Արտավազ-Փյունիկ բնակավայր, ճանապարհաշինության բնագավառ
6. Ծրագրի բյուջեն 200,000,000 դրամ
7. Բարեգործություն ստացողը Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք
8. Ծրագրի իրականացման տևողությունը 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2028 թվականի հունիսի 1-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը 1) կամրջի վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի պատվիրում, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը՝ 8,000,000 դրամի չափով.
2) կամրջի վերակառուցման շինարարական աշխատանքների իրականացում, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2028 թվականի հունիսի 1-ը՝ 192,000,000 դրամի չափով:
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 1) կամրջի վերակառուցման նախագծանախահաշվային փաթեթի պատվիրում` 8,000,000 դրամ, առանց ավելացված արժեքի հարկի.
2) կամրջի վերակառուցման շինարարական աշխատանքների իրականացում՝ 192,000,000 դրամ,
առանց ավելացված արժեքի հարկի:
11. Ծրագրի իրականացման հետ կապված
կազմակերպական ծախսերը Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:
12. Համագործակցությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, այլ
կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի hունվարի 16-ի թիվ 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
19.08.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ