Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՀ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՕՏԱՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՒՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 օգոստոսի 2026 թվականի N 1253-Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՕՏԱՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՒՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին, «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 18-ի N 1869-Ն որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 3-րդ հոդվածում կատարել փոփոխություն, N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում կատարել փոփոխություններ և լրացումներ, N 3 հավելվածի N 1 աղյուսակում կատարել փոփոխություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1910-Ն որոշման NN 1, 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին՝ սույն որոշմամբ «1075. Մշակութային ժառանգության ծրագիր» ծրագրի «21005. Հայաստանի Հանրապետությունում տեղակայված և տեղակայվող հուշարձանների, արձանների և քանդակների հարակից հողատարածքների ձեռքբերում» միջոցառման շրջանակներում հատկացված գումարը փոխհատուցման նպատակով տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 18-ի N 1869-Ն որոշման 1-ին կետում նշված գույքի սեփականատերերին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

20.08.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2026 թվականի

օգոստոսի 20-ի N 1253-Ն որոշման

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2026 թվականի

օգոստոսի 20-ի N 1253-Ն որոշման

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2026 թվականի

օգոստոսի 20-ի N 1253-Ն որոշման

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2026 թվականի

օգոստոսի 20-ի N 1253-Ն որոշման

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2026 թվականի

օգոստոսի 20-ի N 1253-Ն որոշման

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2026 թվականի

օգոստոսի 20-ի N 1253-Ն որոշման

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2026 թվականի

օգոստոսի 20-ի N 1253-Ն որոշման

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2026 թվականի

օգոստոսի 20-ի N 1253-Ն որոշման

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2026 թվականի

օգոստոսի 20-ի N 1253-Ն որոշման

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 օգոստոսի 2026 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։