ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
15 մարտի 2005 թ. N 113-Ա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 3/1 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Աիդա Պետրոսյանի 2005 թվականի մարտի 3-ի դիմումը` ք. Երևան, Ազատության փող. թիվ 24/3 հասցեում գործող (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա` թիվ 3/1) արտարժույթի փոխանակման կետի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել «Աիդա Պետրոսյան» արտարժույթի փոխանակման կետին տրամադրված թիվ 3/1 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Աիդա Պետրոսյանին հանձնելու պահից:
ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ` Տ. Սարգսյան
2005 թ. մարտի 18
Երևան