Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 2200-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

23 մարտի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 մարտի 2006 թվականի N 320-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 2200-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 2200-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված ծրագրի`

ա) 25-րդ, 26-րդ և 27-րդ կետերում «2006 թ. մարտի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2006 թ. դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերով.

բ) 73-րդ կետում «2006 թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2006 թ. դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերով.

գ) 76-րդ կետում «2006 թ. մայիսի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2006 թ. դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերով.

դ) 109-րդ և 110-րդ կետերում «2006 թ. հուլիսի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2006 թ. դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերով.

ե) 147-րդ կետում «2006 թ. սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2006 թ. դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. մարտի 22

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։