Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԳՐԱՎԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է -ից մինչև 1999-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ԳՐԱՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

I. «Գրավի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածը երկրորդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«Գրավի մասին պայմանագրերը նոտարական կարգով վավերացնելու և գրանցելու համար գանձվում է տուրք` գրավի առարկայի (գրավականի) գնի 0,5 տոկոսի չափով, բայց ոչ ավել, քան Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկ գումարը»:

Այդ կապակցությամբ հոդվածի երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ և յոթերորդ մասերը համապատասխանաբար համարել` չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ և ութերորդ մասեր:

II. Սույն օրենքը կիրարկել հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

Երևան

15 նոյեմբերի 1995 թ.

Ն-063-1-ՀՕ-14

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։