«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 ապրիլի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մարտի 2006 թվականի N 376-Ն
2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԽԱՉԻԿԻ ԵՎ ՍԱՐԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՑԱՎԱՆԻ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՓՈՔՐԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 2006 թվականի ապրիլի 16-ին կայանալիք` Վայոց ձորի մարզի Խաչիկի և Սարավանի գյուղական համայնքների ղեկավարների, 2006 թվականի ապրիլի 23-ին կայանալիք` Կոտայքի մարզի Հացավանի և Շիրակի մարզի Փոքրաշենի գյուղական համայնքների ղեկավարների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 506620 դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2006 թ. ապրիլի 1
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
մարտի 30-ի N 376-Ն որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԽԱՉԻԿԻ ԵՎ ՍԱՐԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՑԱՎԱՆԻ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՓՈՔՐԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
NN
ը/կ Ծախսերը Գումարը
(դրամ)
1. Աշխատանքի վարձատրության ֆոնդ 90000
այդ թվում՝
տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,
նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ
90000
2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 25500
3. Տրանսպորտի ծառայության վճարներ 5000
4. Կապի ծառայության վճարներ 1000
5. Գրասենյակային ծախսեր 3000
ընդամենը 124500
4 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր
(4 x 124500)
498000
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր
(1674ընտրող +1674 x 0.03) x 5 դրամ
8620
Ընդամենը 506620
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան