Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ԸՆՏՐՎԱԾ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՈՎ ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

8 ապրիլի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 մարտի 2006 թվականի N 411-Ն

ՄՐՑՈՒՅԹՈՎ ԸՆՏՐՎԱԾ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՈՎ ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մրցույթով ընտրված լրատվամիջոցով հարկադիր աճուրդի ներկայացված պարտադիր հրապարակման ենթակա գույքի տեսակների ցանկը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. ապրիլի 5

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2006 թվականի

մարտի 2-ի N 411-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՄՐՑՈՒՅԹՈՎ ԸՆՏՐՎԱԾ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՈՎ ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ

Անշարժ գույք

Արժեթղթեր

Մշակութային արժեքներ

Երեք միլիոն դրամ գնահատված արժեքը գերազանցող շարժական գույք

Բաժնեմասեր

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։