«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 ապրիլի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մարտի 2006 թվականի N 411-Ն
ՄՐՑՈՒՅԹՈՎ ԸՆՏՐՎԱԾ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՈՎ ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել մրցույթով ընտրված լրատվամիջոցով հարկադիր աճուրդի ներկայացված պարտադիր հրապարակման ենթակա գույքի տեսակների ցանկը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2006 թ. ապրիլի 5
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
մարտի 2-ի N 411-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ՄՐՑՈՒՅԹՈՎ ԸՆՏՐՎԱԾ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՈՎ ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ
Անշարժ գույք
Արժեթղթեր
Մշակութային արժեքներ
Երեք միլիոն դրամ գնահատված արժեքը գերազանցող շարժական գույք
Բաժնեմասեր
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան