Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 2 խմբագրությունԲացել ARLIS-ում
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2006-04-20-ից մինչև 2006-06-15։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2006-06-15Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

10 ապրիլի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 մարտի 2006 թվականի N 418-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին և 23-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:

2. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման N 5 հավելվածի N 15 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն N 3 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել`

ա) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերում բնակելի շենքեր ձեռք բերելու և դրանք հետագայում որպես դպրոց վերակառուցելու նպատակով` 22,900.0 հազ. դրամ, որից`

3,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շիշկերտ գյուղում բնակելի շենք ձեռք բերելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի, շինությունների և բնակարանների ձեռքբերման ծախսեր» հոդվածով),

3,900.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շամբ գյուղում բնակելի շենք ձեռք բերելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի, շինությունների և բնակարանների ձեռքբերման ծախսեր» հոդվածով),

13,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լծեն գյուղում բնակելի շենք ձեռք բերելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի, շինությունների և բնակարանների ձեռքբերման ծախսեր» հոդվածով),

3,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սրաշեն գյուղում բնակելի շենք ձեռք բերելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի, շինությունների և բնակարանների ձեռքբերման ծախսեր» հոդվածով).

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` 15,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով):

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. մարտի 25

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2006 թվականի

մարտի 9-ի N 418-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Խում-բը Ենթա-խումբը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)

առաջին եռամսյակ առաջին կիսամյակ ինն ամիս տարի

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ - - - -

այդ թվում՝

04 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ - (22,900.0) (22,900.0) (22,900.0)

այդ թվում`

03 Տարրական, հիմնական և միջնակարգ ընդհանուր կրթություն - (22,900.0) (22,900.0) (22,900.0)

այդ թվում`

01. Կրթական օբյեկտների հիմնանորոգում - (22,900.0) (22,900.0) (22,900.0)

ՀՀ քաղաքաշինության նախարարություն - (22,900.0) (22,900.0) (22,900.0)

այդ թվում՝

Կապիտալ նորոգումների ծախսեր (22,900.0) (22,900.0) (22,900.0)

07 Մշակույթի, տեղեկատվության, սպորտի և կրոնի բնագավառում պետական կառավարում - - (15,000.0) (15,000.0)

այդ թվում՝

03 Թանգարաններ և ցուցահանդեսներ - - (15,000.0) (15,000.0)

այդ թվում՝

02. Մշակութային օբյեկտների հիմնանորոգում - - (15,000.0) (15,000.0)

ՀՀ քաղաքաշինության նախարարություն - - (15,000.0) (15,000.0)

այդ թվում՝

Կապիտալ նորոգումների ծախսեր - - (15,000.0) (15,000.0)

14 ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ - 22,900.0 37,900.0 37,900.0

այդ թվում`

06 Այլ ծախսեր - 22,900.0 37,900.0 37,900.0

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ - 22,900.0 37,900.0 37,900.0

ՀՀ կառավարություն 22,900.0 37,900.0 37,900.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2006 թվականի

մարտի 9-ի N 418-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Ծրագրերի և կատարողների անվանումները Կապիտալ ծախսերի ընդհանուր ծավալը այդ թվում՝ ըստ ծախսատեսակների

խումբը ենթա-խումբը կապիտալ շինարա-րություն կապիտալ նորոգում նախագծա-հետազո-տական, երկրաբանա-հետախու-զական և գեոդեզիա-քարտեզա-գրական աշխա-տանքներ այլ կապիտալ ծախսեր

ԸՆԴԱՄԵՆԸ (37,900.0) (37,900.0)

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (37,900.0) (37,900.0)

այդ թվում`

04 03 01. Կրթական օբյեկտների հիմնանորոգում (22,900.0) (22,900.0)

Երևանի N 101 դպրոց (22,900.0) (22,900.0)

07 03 02. Մշակութային օբյեկտների հիմնանորոգում (15,000.0) (15,000.0)

Զանգակատուն-Պարույր Սևակ տուն-թանգարան պատմական հուշարձան (15,000.0) (15,000.0)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2006 թվականի

մարտի 9-ի N 418-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 15 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Խում-բը Ենթա-խումբը Ծրագրերի և կատարողների անվանումները Առաջին եռամսյակ Առաջին կիսամյակ Ինն ամիս Տարի

ԸՆԴԱՄԵՆԸ - (22,900.0) (22,900.0) (37,900.0)

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ - (22,900.0) (22,900.0) (37,900.0)

այդ թվում՝

04 03 01. Կրթական օբյեկտների հիմնանորոգում - (22,900.0) (22,900.0) (22,900.0)

Երևանի N 101 դպրոց - (22,900.0) (22,900.0) (22,900.0)

07 03 02. Մշակութային օբյեկտների հիմնանորոգում - - (15,000.0) (15,000.0)

Զանգակատուն-Պարույր Սևակ տուն-թանգարան պատմական հուշարձան - - (15,000.0) (15,000.0)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։