Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԿՈՄՊԼԵՔՍ ՍԵՐՎԻՍ ՖԻՐՄԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԲԼԱՆԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱ 0001 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

28 մարտի 2006 թ. N 133-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԿՈՄՊԼԵՔՍ ՍԵՐՎԻՍ ՖԻՐՄԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԲԼԱՆԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱ 0001 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի ժզ) ենթակետը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը «Կոմպլեքս Սերվիս ֆիրմա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արժեթղթերի բլանկների արտադրության լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին (2006 թվականի մարտի 27-ի թիվ 13 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել «Կոմպլեքս Սերվիս ֆիրմա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արժեթղթերի բլանկների արտադրության լիցենզիան (ԲԱ 0001, տրված 2001 թվականի հոկտեմբերի 5-ին)։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունումից հետո, այն «Կոմպլեքս Սերվիս ֆիրմա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը առձեռն հանձնելու կամ նրա կողմից տրամադրված (նշված) գտնվելու կամ բնակության վայր ուղարկելու հաջորդ օրվանից:

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ` Տ. Սարգսյան

2006 թ. մարտի 31

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։