ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՇՐՋԱՆԱՅԻՆ (ՔԱՂԱՔԱՅԻՆ) ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐ, ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ԴԱՏԱԽԱԶ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով արդարադատության խորհրդի 1996 թվականի մարտի 29-ի «Շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների նախագահներ նշանակելու համար արդարադատության խորհրդի անդամների առաջադրած թեկնածությունների վերաբերյալ», «Շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների դատավորներ նշանակելու համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացրած թեկնածությունների վերաբերյալ» և «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի նախկին վարչական շրջանի տարածքի դատախազ նշանակելու համար Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի ներկայացրած թեկնածության վերաբերյալ» եզրակացությունները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի տասնմեկերորդ, 95 հոդվածի առաջին մասի երրորդ, չորրորդ և 116 հոդվածի իններորդ կետերով, ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների նախագահներ և դատավորներ նշանակել`
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
Վարդան Ալբերտի ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ - Արաբկիրի նախկին վարչական շրջանի տարածքի
ժողովրդական դատարանի դատավոր
Գագիկ Հակոբի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ - Էրեբունու նախկին վարչական շրջանի տարածքի
ժողովրդական դատարանի դատավոր
Էդիկ Վարազդատի ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ - Մյասնիկյանի նախկին վարչական շրջանի տարածքի
ժողովրդական դատարանի դատավոր
Սամվել Ազատի ՈՒԶՈՒՆՅԱՆԻՆ - Շահումյանի նախկին վարչական շրջանի տարածքի
ժողովրդական դատարանի դատավոր
Աիդա Մելիքսեթի ԴԱՎԹՅԱՆԻՆ - Շենգավիթի նախկին վարչական շրջանի տարածքի
ժողովրդական դատարանի դատավոր
Սամվել Վլադիմիրի ՕՀԱՆՅԱՆԻՆ - Սպանդարյանի նախկին վարչական շրջանի տարածքի
ժողովրդական դատարանի դատավոր
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ
Մանվել Մազմանի ՍԻՄՈՆՅԱՆԻՆ - Արմավիրի նախկին վարչական շրջանի տարածքի
ժողովրդական դատարանի նախագահ
Գրիգոր Խաչիկի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ - Բաղրամյանի նախկին վարչական շրջանի տարածքի
ժողովրդական դատարանի դատավոր
ԼՈՌԻԻ ՄԱՐԶ
Վոլոդյա Վաչագանի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ - Վանաձորի քաղաքային ժողովրդական դատարանի
դատավոր
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ
Նոյեմ Լիպարիտի ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ - Արթիկի նախկին վարչական շրջանի տարածքի
ժողովրդական դատարանի նախագահ
Աշոտ Զավենի ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ - Արթիկի նախկին վարչական շրջանի տարածքի
ժողովրդական դատարանի դատավոր
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
Արթուր Ռադիկի ՕՀԱՆՅԱՆԻՆ - Կապանի նախկին վարչական շրջանի տարածքի
ժողովրդական դատարանի նախագահ
Արմեն Գառնիկի ՉԻՉՈՅԱՆԻՆ - Կապանի նախկին վարչական շրջանի տարածքի
ժողովրդական դատարանի դատավոր
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի նախկին վարչական շրջանի տարածքի դատախազ նշանակել`
Լևոն Խաչատուրի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
Երևան
1 ապրիլի 1996 թ.
ՆՀ-591