«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊեՏՐՈՍՅԱՆ
15 սեպտեմբերի 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 սեպտեմբերի 1997 թվականի N 381
քաղ. Երևան
ԱՇԽԱՏԱՎՈՐԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1996-1997 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել աշխատավորական կոլեկտիվների նախաձեռնությամբ սեփականաշնորհվող «փոքր» օբյեկտների ցանկը (կցվում է)։
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը՝ 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն ներկայացնել նշված օբյեկտների գնահատման համար անհրաժեշտ տվյալները։
3. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում ավարտել նշված «փոքր» օբյեկտների գնահատման աշխատանքները և այդ օբյեկտները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առաջարկել դրանց աշխատավորական կոլեկտիվներին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի սեպտեմբերի 15-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ռ. Քոչարյան
Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի սեպտեմբերի 15-ի N 381 որոշմամբ
Ց Ա Ն Կ
աշխատավորական կոլեկտիվների նախաձեռնությամբ սեփականաշնորհվող «փոքր» օբյեկտների
NN ը/կ Ծածկագիրը,
հայտի
համարը Ձեռնարկության (օբյեկտի) անվանումը և բնութագիրը Հասցեն
1 2 3 4
ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն
1. 97627
5627 «Գեղառսպաս» ՊՁ-ի N 18 սպորտային խանութի պահեստային մաս քաղ. Գավառ, Բատիկյան 71
2. 97628
5628 «Գեղառսպաս» ՊՁ-ի N 35 մթերային խանութ քաղ. Գավառ, Հացառատ 79
3. 97629
5629 «Գեղառսպաս» ՊՁ-ի N 2 տարայի պահեստ քաղ. Գավառ, Ազատության 25
4. 97635
5635 «Երառսպասարկում» ՊՁ-ի N 4 ԴՁ-ի N 102/1 տաղավար քաղ. Երևան, Ազատության 11
5. 97658
5658 «Երառսպասարկում» ՊՁ-ի N 4 ԴՁ-ի պահեստ քաղ. Երևան, Ա. Խաչատրյան 33/1
6. 97680
5680 «Երառսպասարկում» ՊՁ-ի N 2 ԴՁ-ի N 203 պաղպաղականոց-սրճարան քաղ. Երևան, Հրազդանի կիրճ (ՀԷԿ-ի մոտակայքում)
7. 97686
5686 «Երառսպասարկում» ՊՁ-ի հատուկ սպաս. հանրային սննդի N 6 ԴՁ (կուրսերի խոհանոց) քաղ. Երևան, Ամառանոցային 227
8. 97687
5687 «Շիրառսպաս» ՊՁ-ի Գյումրիի ԲԿՍ-ի ԴՁ-ի N 3 լուսանկարչատուն քաղ. Գյումրի, Շահումյան 188
9. 97692
5692 «Երառսպասարկում» ՊՁ-ի N 4 ԴՁ-ի N 501/4 կրպակ քաղ. Երևան, Կոմիտասի պող., երկաթգծի մոտ
10. 97697
5697 «Երառսպասարկում» ՊՁ-ի N 4 ԴՁ-ի N 473/1 կրպակ քաղ. Երևան, Քանաքեռի ՀԷԿ, 1 ա
11. 97706
5706 «Շիրառսպաս» ՊՁ-ի Գյումրիի ԲԿՍ-ի ԴՁ-ի N 1 տաղավար քաղ. Գյումրի, Հաղթանակի 44
12. 97746
5746 «Մատակարար» ֆիրմայի «Տիգրան Մեծ» ԴՁ քաղ. Երևան, Դավթաշեն, 4րդ թաղ., 21
13. 97758
5758 «Երառսպասարկում» ՊՁ-ի «Արարատ» միավորում» ԴՁ-ի N 10 կրպակ քաղ. Երևան, Խաղաղ Դոնի և Տիտոգրադյան փողոցների խաչմերուկ
14. 97776
5776 Սևանի առևտրի ՊՁ-ի ոմաձորի տարայի պահեստ քաղ. Սևան, Գոմաձորի թաղամաս
15. 97789
5789 Մասսայական սննդի N 2 ԴՁ-ի N 290 սրճարան քաղ. Երևան, «Հաղթանակ» զբոսայգու մուտքի դիմաց
16. 97796
5796 «Ծիածան» ԴՁ-ի կենցաղային սարքերի վերանորոգման կետ քաղ. Երևան, Հակոբյան 8
17. 97839
5839 Հասարակական սննդի N 5 միավորման N 568 կրպակ քաղ. Երևան, Շերամի փող.
18. 97677
5677 Գավառի «Նրբագեղ» խանութ քաղ. Գավառ, Կոլոտ Հայրապետի 5
ՀՀ առողջապահության նախարարություն
19. 97783
5783 Դեղատուն Տավուշի մարզ, գ. Հաղարծին
20. 97879
5879 «Հայդեղագործություն» ՊՁ-ի «Դիլիջան» ԴՁ քաղ. Դիլիջան, N 2 դեղատուն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
21. 96821
4821 «Իջևան» ֆիրմային խանութ» ՊՁ քաղ. Իջևան, Աբովյան 28
22. 97702
5702 «Երհացառ» ՊՁ-ի N 105 խանութ քաղ. Երևան, Զարյան 19
23. 97721
5721 «Երհացառ» ՊՁ-ի N 35 խանութ քաղ. Երևան, Շենգավիթի 1-ին փող., 25
24. 97722
5722 «Երհացառ» ՊՁ-ի N 237 խանութ քաղ. Երևան, Ջրվեժ, Մայակովսկու 7
25. 97742
5742 «Հայզովետմատ» ՊՁ-ի Արտաշատի անասնաբուժական դեղատուն քաղ. Արտաշատ, Իսակովի 68
ՀՀ կապի նախարարություն
26. 97685
5685 «Կապ» ՊՁ-ի «Հանրապետական արհեստանոց» ԴՁ-ի գեղանկարչատուն քաղ. Երևան, Ե. Քոչարի 1
ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն
27. 96758
4758 «Սեբաստիա» գրախանութ քաղ. Երևան, Սեբաստիայի 28
28. 97288
5288 Գրենական պիտույքների խանութ քաղ. Երևան, Նալբանդյան 50
29. 97781
5781 N 17 գրախանութ քաղ. Երևան, Ազատության 3
Տնտեսության այլ ճյուղեր
30. 96106
4106 N 3 մթերային խանութ Կոտայքի մարզ, գ. Պռոշյան
31. 96225
4225 «Կաղնի» ՊՁ (գույք) Լոռու մարզ, գ. Օձուն
32. 97112
5112 «Հայավտոսերվիս» ՊՁ-ի Ոսկեպարի ավտոտեխսպասարկման կետ Տավուշի մարզ, գ. Ոսկեպար
33. 97763
5763 «Հայավտոսերվիս» ՊՁ-ի N 3 ավտոկանգառին կից արհեստանոց քաղ. Երևան, Վարդանանց 78
ՀՀ տրանսպորտի նախարարություն
34. 96515
4515 «Լենտրանս» գործակալության տաղավար քաղ. Գյումրի, Հաղթանակի 44
35. 97642
5642 «Էրեբունի» տարածքային օդանավակայան» ՀՆՊՁ-ի N 5 խորովածանոց քաղ. Երևան, Արշակունյաց 135
36. 96334
4334 Երևանի տնտ. բանվորական մատ. ասոցիացիայի N 2 հացի արտադրամաս քաղ. Վարդենիս, երկաթգծի կայարանամերձ տարածք