«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 ապրիլի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11606108
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
29 մարտի 2006 թ.
ք. Երևան N 84-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 310-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2005 թվականի հոկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության փոստային կապի օբյեկտների դասիչները հաստատելու մասին» թիվ 310-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումները.
1. հրամանով հաստատված հավելվածի`
ա) 5-րդ բաժնի «5.5» կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
Լճավան գ. Լճավան 1627
բ) 6-րդ բաժնի «6.2» կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
Սպիտակ 07 ք. Սպիտակ, Ս. Ավետիսյանի հրապարակ 7/1 1826
գ) 10-րդ բաժնի «10.1» կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
Ելփին գ. Ելփին 3616
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարար` Ա. Մանուկյան