ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
10 մայիսի 2005 թ. N 205-Ա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 441/4, 441/15, 441/17, 441/18 ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Աէրոբրոք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2005 թվականի մայիսի 3-ի միջնորդագիրը ք. Երևան, «Հր. Քոչարի 2 ա» հասցեում գործող (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա՝ թիվ 441/4), ք. Երևան, «Տիգրան Մեծի 36» հասցեում գործող (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա՝ թիվ 441/15), ք. Երևան, «Կասյան 2» հասցեում գործող (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա՝ թիվ 441/17), ք. Երևան, «Տիգրան Մեծի 24» հասցեում գործող (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա՝ թիվ 441/18) արտարժույթի փոխանակման կետերի գործունեությունը դադարեցնելու մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել«Աէրոբրոք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ թիվ 441/4, 441/15, 441/17, 441/18 լիցենզիաները։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Աէրոբրոք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանձնելու պահից։
ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ` Տ. Սարգսյան
2005 թ. մայիսի 13
Երևան