Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1996-11-08-ից մինչև 2002-03-20։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2002-03-20Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85 հոդվածի երրորդ մասով, որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրի I բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«I. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության հետևյալ կառուցվածքը.

1. Առողջապահության նախարարություն

2. Առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարություն

3. Արդարադատության նախարարություն

4. Արդյունաբերության նախարարություն

5. Արտաքին գործերի նախարարություն

6. Բնապահպանության նախարարություն

7. Գյուղատնտեսության նախարարություն

8. Էկոնոմիկայի նախարարություն

9. Էներգետիկայի նախարարություն

10. Կապի նախարարություն

11. Կրթության և գիտության նախարարություն

12. Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն

13. Ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն

14. Պաշտպանության նախարարություն

15. Սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարություն

16. Սոցիալական ապահովության նախարարություն

17. Տրանսպորտի նախարարություն

18. Քաղաքաշինության նախարարություն

19. Ֆինանսների նախարարություն

20. Արտակարգ իրավիճակների վարչություն

21. Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն

22. Տարածքային կառավարման նախարար

23. Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար»:

2. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

Երևան

8 նոյեմբերի 1996 թ.

ՆՀ-667

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։