Անցնել բովանդակությանը

ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ (ՀՀ ՊԵՏԱՏՈՄՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ՀՐԱՄԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՎԹԱՐԱՅԻՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԳՈՏԻՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

4 մայիսի 2006 թ.

Պետական գրանցման թիվ 12506129

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

(ՀՀ ՊԵՏԱՏՈՄՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ)

27 մարտի 2006 թ.

ք. Երևան N 6-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՎԹԱՐԱՅԻՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԳՈՏԻՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում միջուկային և ճառագայթային վթարների հակազդման պատրաստվածության մասին» N 1953-Ն որոշման 7-րդ կետի «ա» ենթակետի.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

Սահմանել Հայկական ատոմային էլեկտրակայանի վթարային պլանավորման գոտիները, համաձայն հավելվածի:

ՀՀ պետատոմհսկողության պետ` Ա. Մարտիրոսյան

Հավելված

ՀՀ պետատոմհսկողության պետի

2006 թ. մարտի 27-ի

N 6-Ն հրամանի

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՎԹԱՐԱՅԻՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԳՈՏԻՆԵՐ

1. Նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման գոտի՝

Ներքին սահմանը` Հայկական ատոմային էլեկտրակայանի տեղադրման հարթակի շրջագիծ.

Արտաքին սահմանը` Հայկական ատոմային էլեկտրակայանի արտածման խողովակից 5 կմ շառավղով շրջագիծ:

2. Շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման գոտի՝

Ներքին սահմանը` Հայկական ատոմային էլեկտրակայանի արտածման խողովակից 5 կմ շառավղով շրջագիծ.

Արտաքին սահմանը` Հայկական ատոմային էլեկտրակայանի արտածման խողովակից 10 կմ շառավղով շրջագիծ:

3. Երկարաժամկետ պաշտպանական գործողությունների պլանավորման գոտի՝

Ներքին սահմանը` Հայկական ատոմային էլեկտրակայանի արտածման խողովակից 10 կմ շառավղով շրջագիծ.

Արտաքին սահմանը` Հայկական ատոմային էլեկտրակայանի արտածման խողովակից 100 կմ շառավղով շրջագիծ:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։