Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՈՂԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1998-02-14-ից մինչև 1998-03-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1998-03-01Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 մարտի 1991 թվականի N 164

քաղ. Երևան

ՀՈՂԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է.

1. (կետն ուժը կորցրել է 16.01.98 N 23)

2. Սահմանել, որ հողի սեփականության իրավունքի պետական ակտերը Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմինների կողմից հողի սեփականատերերին են հանձնվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված փաստաթղթերի հիման վրա:

Հողի սեփականության իրավունքի պետական ակտը (ձևը կցվում է) կազմվում է 2 օրինակից: Մեկ օրինակը` համապատասխան համայնքի ղեկավարի նշագրումով, պահվում է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմնում, իսկ մյուս օրինակը տրվում է հողի սեփականատիրոջը:

(2-րդ կետը խմբ. 14.04.95 N 199, 16.01.98 N 23)

3. (կետն ուժը կորցրել է 16.01.98 N 23)

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր մամուլի կոմիտեին` ապահովել հողի սեփականության և օգտագործման իրավունքի պետական ակտերի ձևերի տպագրումը, համաձայն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության պատվերի, սեփականաշնորհման գործընթացից ստացված գումարների հաշվին:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1975 թվականի ապրիլի 7-ի «ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1975 թվականի մարտի 6-ի «Հողի օգտագործման իրավունքի պետական ակտերը հողօգտագործողներին հանձնելու մասին» N-174 որոշումը:

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի

1991 թվականի մարտի 5-ի N 164 որոշմամբ

Ձև

Հողի սեփականության իրավունքի պետական ակտ

(ձևն ուժը կորցրել է 16.01.98 N 23)

Ձև

Հողի ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ իրավունքի պետական ակտ

(ձևն ուժը կորցրել է 16.01.98 N 23)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։