Հոդված 15
Հոդված 15.
Օրենքի 19-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասի առաջին պարբերության «, կամ քաղաքացիական ծառայողի ցանկությամբ» բառերը հանել, իսկ երկրորդ պարբերությունը «նախարարության,» և «նախարարի,» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի,» և «նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարի,» բառերով.
2) 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն կետի «ա» ենթակետը չի տարածվում սույն օրենքի 12.2-րդ հոդվածի 1-ին կետով և սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքերի վրա:».
3) 12-րդ մասի «գ» կետն ուժը կորցրած ճանաչել.
4) 12-րդ մասի երկրորդ պարբերության երկրորդ և երրորդ նախադասությունները հանել.
5) 14-րդ և 15-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. Ատեստավորման արդյունքները, սույն օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ և 10.1-րդ կետերով սահմանված կարգով, եռօրյա ժամկետում ներկայացվում են քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին (մարմնին), որը քաղաքացիական ծառայողի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու արդյունքի դեպքում ընդունում է նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին որոշում:
15. Քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) սույն հոդվածի 14-րդ կետով նախատեսված որոշումն ընդունում է ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքներն ստանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում:
Քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) քաղաքացիական ծառայողի ժամանակավոր անաշխատունակության և արձակուրդում գտնվելու ժամանակ սույն հոդվածի 14-րդ կետով նախատեսված որոշումն ընդունում է նրա` աշխատանքի ներկայանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում:»: