Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործել է մինչև 2018-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 1.

«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (4 դեկտեմբերի 2001 թվականի, ՀՕ-272-Ն, այսուհետ՝ օրենք) 1-ին հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հանրային ծառայությունը պետությանն օրենսդրությամբ վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքականություն իրականացնելը, պետական ծառայությունը և համայնքային ծառայությունը, ինչպես նաև պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիական աշխատանքը:».

2) 3-րդ մասի երկրորդ պարբերության «արտակարգ իրավիճակների» բառերը փոխարինել «փրկարար ծառայության» բառերով.

3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Համայնքային ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով՝ տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված խնդիրների և գործառույթների իրականացմանը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։