Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԹՄՐԱԲԻԶՆԵՍԻ ԵՎ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՆ ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1997-06-23-ից մինչև 2003-12-18։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2003-12-18Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ԹՄՐԱԲԻԶՆԵՍԻ ԵՎ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՆ ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄԱՍԻՆ

1. Թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների և անչափահասների հետ տարվող աշխատանքների պետական միջգերատեսչական հանձնաժողովի ղեկավարի պարտականությունները դնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանի վրա` այդ պարտականություններից ազատելով Վանո Սիրադեղյանին:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի դեկտեմբերի 21-ի «Թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների մասին» հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին» հրամանագրի 1-ին կետի 2-րդ ենթակետը` Վանո Սիրադեղյանին պետական միջգերատեսչական հանձնաժողովի ղեկավար հաստատելու մասով:

3. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

Երևան

23 հունիսի 1997 թ.

ՆՀ-758

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։