Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1997-07-07-ից մինչև 2002-03-20։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2002-03-20Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85 հոդվածի երրորդ մասով, որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրում (Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի հունիսի 10-ի ՆՀ-747 հրամանագրի խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը.

Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքից հանել արտակարգ իրավիճակների վարչությունը:

Այդ կապակցությամբ հրամանագրի I բաժնի 21-րդ կետը համարել 20-րդ կետ:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին` մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության հետագա իրավական կարգավիճակի մասին:

3. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

Երևան

3 հուլիսի 1997 թ.

ՆՀ-767

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։