Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

Կողմերը կփոխանակեն արխիվային հիմնարկների գործունեության կարգավորման հետ կապված օրենսդրական և չափորոշիչ (նորմատիվ) այլ ակտեր, ինչպես նաև արխիվային գործի վերաբերյալ տեղեկատու և գիտամեթոդական գրականություն (աշխատանքի կանոններ, գիտական աշխատություններ, հոդվածներ, գիտաժողովների, սեմինարների նյութեր և այլն) և Կողմերի հիմնարկների հրապարակած արխիվային փաստաթղթեր:

Սույն հոդվածի պայմանավորվածություններն իրականացնելու համար Կողմերից յուրաքանչյուրը մյուս Կողմին է փոխանցում տարվա ընթացքում հրատարակված և հրապարակված փաստաթղթերի ցանկը:

Կողմերից յուրաքանչյուրը մյուս Կողմից կարող է խնդրել իրեն հետաքրքրող լրատվությունը, բացառությամբ պետական կամ ծառայողական գաղտնիք կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկություններ պարունակող նյութերի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։