Անցնել բովանդակությանը

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԾՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳ

Կարգընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ֆԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

06 հունիսի 1996 թ.

---- ------------

թիվ 214 հրամանով ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ էԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

13 հունիսի 1996 թ.

---- ------------

թիվ 134 հրամանով

Հաստատված է` Համաձայնեցված է`

ՀՀ ֆԻՆԱՆՍՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

03.08.1995 թ.

---- ----

թիվ 3-15/9 ՀՀ էԿՈՆՈՄԻԿԱՅԻ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

03.08.1995 թ.

---- ----

թիվ 10-8-48 ՀՀ աՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

նԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

03.08.1995 թ.

---- ----

թիվ 1-15

Կ Ա Ր Գ

ՀՀ Սահմանադրության ընդունումից հետո օրենսդրական նախագծումների առաջնահերթ միջոցառումների իրականացման աշխատանքների ֆինանսավորման

1. Սույն կարգը հաստատվել է ի կատարումն ՀՀ կառավարության 1995 թ. հունիսի 16-ի կազմխորհրդակցության N 62-181 արձանագրության 1-ին կետի և կանոնակարգում է ՀՀ Սահմանադրության ընդունումից հետո օրենսդրական նախագծումների առաջնահերթ միջոցառումների իրականացման աշխատանքների ֆինանսավորման, այդ աշխատանքներին մասնակցող պետական ծառայողներին լրացուցիչ վարձատրման հիմնախնդիրները:

2. ՀՀ Սահմանադրության ընդունումից հետո օրենսդրական նախագծումների առաջնահերթ միջոցառումների իրականացման աշխատանքների ֆինանսավորումը կատարվում է ինչպես արտասահմանյան (միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների) օգնության, այնպես էլ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին` ըստ ՀՀ կառավարության հանձնարարականներով նախատեսված ժամկետում մշակման ենթակա օրենսդրական (ենթաօրենսդրական) և այլ նորմատիվ ակտերի (այսուհետև թեմայի):

3. Թեմայի ֆինանսավորման համար հատկացվող գումարի չափը որոշվում է, ելնելով թեմայի մշակման և ավարտման համար անհրաժեշտ մարդ-ժամերի քանակից և սույն կարգով ըստ հավելվածի սահմանված մեկ մարդ-ժամի սակագնից (հավելվածը կցվում է):

Թեման բարձր որակով կատարելու համար կատարողը պարգևատրվում է կնքված պայմանագրով նախատեսված գումարի 20 %-ի չափով` տվյալ օրենքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունելուց հետո:

4. Թեմայի ֆինանսավորումն իրականացվում է պատվիրատուի և կատարողի միջև կնքված պայմանագրերի հիման վրա սույն կարգի 3-րդ կետի պահանջներին համապատասխան կազմված հաշվարկների համաձայն` ըստ պատվերի կատարման աստիճանի գումարը պատվիրատուի հատուկ հաշվին փոխանցելու միջոցով: Թեմայի կատարման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով, առանց կատարողականի` որպես կանխավճար կարող է փոխանցվել և կատարողին վճարվել նախատեսված ֆինանսավորման ընդհանուր գումարի մինչև 20 %-ը:

5. Պատվերի կատարման աստիճանը` մինչև 60 %, որոշվում է պատվիրատուի` ՀՀ արդարադատության նախարարության կողմից, ինքնուրույն: Թեման ավարտված է համարվում ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության անհրաժեշտության դեպքում` նրանց և պատվիրատուի առաջարկությամբ նաև շահագրգիռ մյուս նախարարությունների ու գերատեսչությունների կողմից փորձաքննություն անցկացնելուց և պատվիրատուի կողմից ընդունվելուց հետո:

Պետական ծառայողներին թույլատրվում է սույն կարգով սահմանված պայմաններով մասնակցել թեմայի մշակման աշխատանքներին:

Սույն կետով նախատեսված փորձաքննության համար նախարարությունների և պետական կառավարման կենտրոնական այլ մարմինների պետական ծառայողների վճարումը կատարվում է, ելնելով սույն կարգի 3-րդ կետի պահանջներից:

6. Թեման կատարելու համար պատվիրատուի և կատարողի, կատարող խմբի ղեկավարի կամ ձեռնարկության տնօրենի (հետագայում կատարող) միջև կնքված պայմանագրում նշվում են տեղեկություններ` տվյալ թեմայի կատարմանը մասնակցող մասնագետների, նրանց զբաղեցրած պաշտոնների վերաբերյալ: Թեմայի կատարման աշխատանքներում խմբի մասնագետների և մյուս անդամների մասնակցության աստիճանը որոշվում է թեմայի ղեկավարի կողմից, ելնելով սույն կարգի 3-րդ կետի պահանջներից և սահմանված կարգով նրանց վճարում կատարելու համար ներկայացվում է համապատասխան ցուցակ` պայմանագրով նախատեսված կարգով և ժամկետներում:

Պատվիրատուի և կատարողի միջև կնքվող պայմանագրում պետք է նախատեսվեն նաև պատվերի կատարումը կամ կատարման երաշխիքներ ապահովող և ՀՀ օրենսդրությանը չհակասող, սույն կարգի պահանջներից բխող այլ պայմաններ:

7. Կատարողին չի թույլատրվում իրականացնել թեմայի վերապատվիրում: Թեմայի կատարման ընթացքում կատարողն իրավասու է փոփոխություններ մտցնել խմբի կազմում կամ խմբում ընդգրկել լրացուցիչ մասնագետներ, այդ մասին տեղյակ պահելով պատվիրատուին: Խմբի կազմում կատարված փոփոխությունները հիմք չեն հանդիսանում լրացուցիչ ֆինանսավորման կամ ֆինանսավորման նախատեսված չափը պակասեցնելու համար:

8. Պայմանագրով նախատեսված ժամկետներից ուշացումով կամ առանց բավարար որակի պատվերն ընդունելու պատասխանատվությունը դրվում է պատվիրատուի վրա, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ ֆինանսների նախարարությունների վրա` իրենց իրավասությունների շրջանակներում:

Պատվիրատուի և կատարողի միջև պատվերի կատարման հետ կապված վեճերի և պատասխանատվության հարցերը կարգավորվում են կնքված պայմանագրով:

Հավելված

----------

1995 թ.

----- -----------------------

հաստատված կարգի

-------------------------------

ՀՀ օրենսդրական (ենթաօրենսդրական) և այլ նորմատիվ ակտերի (թեմաների) մշակման համար 1 մարդ-ժամի սակագները

________________________________________________________

Կատարողներ գործակիցը սահմանված

նվազագույն աշխատավարձի նկատմամբ

________________________________________________________

Թեմայի ղեկավար

Մասնագետներ

Տեխնիկական աշխատողներ

2.38

2.05

1.02

________________________________________________________

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

աՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅաՆ ԿՈՂՄԻՑ

20.06.1996 թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 20960030

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։