Հոդված 4
Հոդված 4
Պայմանավորվող կողմերը կստեղծեն Պայմանավորվող կողմերի ներկայացուցիչներից կազմված համատեղ աշխատանքային խումբ, որի վրա կդրվեն հետևյալ պարտականությունները՝
● գյուղատնտեսության բնագավառում համագործակցության դրության վերլուծություն,
● համագործակցության նոր ձևերի հայտնաբերում,
● երկկողմանի համագործակցության ընթացքում ծագող վիճելի հարցերի վերլուծություն:
Համատեղ աշխատանքային խումբը կգործի Կողմերի հաստատած կանոնադրության համապատասխան: Հանձնաժողովը հանդիպումներ կանցկացնի առնվազն տարին մեկ անգամ, հաջորդաբար՝ Հայաստանի Հանրապետությունում և Բուլղարիայի Հանրապետությունում: