Հոդված 8
Հոդված 8
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար Պայմանավորվող կողմերի՝ ներպետական անհրաժեշտ ընթացակարգերը ավարտելու մասին դիվանագիտական ճանապարհով միմյանց գրավոր ծանուցելու օրվանից:
Սույն Համաձայնագիրը կնքվում է 5 տարի ժամկետով: Նրա գործողությունը ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հնգամյա ժամկետներով, եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը սույն Համաձայնագրի գործողության ժամկետի ավարտից առնվազն վեց ամիս առաջ Պայմանավորվող կողմերից մյուսին դիվանագիտական ուղիներով գրավոր ձևով չհայտնի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր ցանկության մասին:
Կատարված է Երևան քաղաքում 2001 թվականի ապրիլի 11-ին՝ երկու բնօրինակով՝ հայերեն, բուլղարերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի հոդվածների մեկնաբանման հետ կապված որոշ տարաձայնությունների ծագման դեպքում որպես հիմք կընդունվի ռուսերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2002 թվականի ապրիլի 12-ից: