Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԹՂԹԱԿԻՑՆԵՐԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԹՂԹԱԿԻՑՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

1. Սույն Համաձայնագրի նպատակներից ելնելով՝

«օտարերկրյա թղթակիցներ» տերմինը նշանակում է՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված զանգվածային լրատվության միջոցների (գործակալությունների, թերթերի, ամսագրերի, այլ տպագիր պարբերականների, հրատարակչությունների, ռադիոյի, հեռուստատեսության) թղթակիցներ, որոնք հավատարմագրվում են Ռուսաստանի Դաշնությունում, և Ռուսաստանի Դաշնությունում գրանցված զանգվածային լրատվության միջոցների թղթակիցներ, որոնք հավատարմագրվում են Հայաստանի Հանրապետությունում,

«հավատարմագրող պետություն» տերմինը նշանակում է պետություն, որտեղ հավատարմագրված է օտարերկրյա թղթակիցը,

«լիազորված մարմիններ» տերմինը նշանակում է պետական կենտրոնական մարմիններ, որոնք իրականացնում են հավատարմագրող պետության տարածքում օտարերկրյա թղթակիցների գործունեության և հավատարմագրման հարցերի կարգավորումը:

2. Որպես օտարերկրյա թղթակից կարող են հավատարմագրվել հավատարմագրող պետության քաղաքացիները:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։